Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Երաժշտության տոնը նվիրվում է Էդիտ Պիաֆին

Երաժշտության տոնը նվիրվում է Էդիտ Պիաֆին
20.06.2013 | 16:46

Շուրջ վեց տարի է` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հունիսի 21-ին նշում է Երաժշտության տոնը: Այս տարի տոնը նվիրվում է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի երգարվեստին:

Ինչպես նկատել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, աշխարհում հայերից ավելի երաժշտասեր ու երգասեր ազգ չկա: Դեսպանը կարծիք է հայտնել նաև, որ դա հայերի ու ֆրանսիացիների միջև եղած ընդհանուր գծերից մեկն է:
Տոնի առիթով համերգներ են կազմակերպվելու մայրաքաղաքի տարբեր վայրերում: Ֆրանսիական դեսպանատան տարածքում տեղի կունենա սկսնակ և սիրողական կատարողների համերգ: Երաժշտության տոնը նշվելու է նաև մարզերում:
Նշենք, որ 2010-ից Երաժշտության տոնի պաշտոնական գործընկերն է Orange ընկերությունը: Այն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է և տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում և 430 քաղաքներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ